Ամանորյա թոհուբոհի մեջ կարևոր հարցերից է անվտանգ սնվելու կանոնները պահպանելը, ինչը սկսվում է սննդի պահման, պատրաաստման, մատուցման, օգտագործման պայմաններից, որոնք խախտելու դեպքում արդեն ի հայտ են գալիս մարսողական գանգատներ, հիվանդություններ:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Հազոյանը ներկայացնում է, թե ինչ պետք է անել կամ ինչ չի կարելի անել, որպեսզի առողջական խնդիրներ ի հայտ չգան:
Եվ այսպես, սննդի ճիշտ պատրաստման, պահման և մատուցման դեպքում Դուք կարող եք պաշտպանել ձեզ և ուրիշներին այնպիսի միկրոօրգանիզմներից, ինչպիսիք են մասնավորապես Salmonella, E. coli O157:H7 և C. botulinum, որոնք կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ բոտուլիզմ: Մթերքները պատշաճ ջերմաստիճանում պահելը այս բակտերիաների աճը կանխելու կամ դանդաղեցնելու լավագույն միջոցներից է:
Որո՞նք են սննդի անվտանգ պահման կանոնները
1.Բարեբախտաբար սննդի պահածոյացումը՝ բարձր ջերմաստիճանում եռացնել, ապա կոնսերվացնել և երկարատև պահել, այժմ բավականին քիչ է կիրառվում սնունդ պահպանելու համար։ Այս մեթոդով պահված սնունդը բավականին քիչ է, գրեթե չկա և այն չի համարվում անվտանգ սնունդ։
2.Ինչ վերաբերում է սառեցմանը, ապա մթերքները, որոնք պետք է սառեցնել պետք է դնել սառնարան՝ տուն հասնելուն պես, սենյակային ջերմաստիճանում դրանք 2 ժամից ավել թողնել խորհուրդ չի տրվում։ Սա կոչվում է «երկու ժամի կանոն»։ Սա հատկապես վերաբերում է մսին, թռչնամսին, ծովամթերքին և ձվին, իսկ եթե օդի ջերմաստիճանը 32,2 oc բարձր է ապա պետք է պահել մինչև 1 ժամ։ Պահպանեք ձվերը իրենց տուփի մեջ հենց սառնարանում, այլ ոչ թե դռան վրա, որտեղ ջերմաստիճանն ավելի տաք է:
3.Կարևոր է նաև հիշել, որ սառնարանում կամ սառցախցիկում չի կարելի սնունդն այնքան խիտ դասավորել, որ օդը չկարողանա շրջանառվել: Պահպանեք սառնարանի ջերմաստիճանը 4°C կամ ցածր, իսկ սառցախցիկի ջերմաստիճանը պետք է լինի -18°C: Պարբերաբար ստուգեք ջերմաստիճանը:
4.Սառեցումը չի նվազեցնում սննդանյութերը: Սառեցման ընթացքում սննդամթերքի սպիտակուցային արժեքը փոքր փոփոխության է ենթարկվում։
Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել սննդի պատրաստման ժամանակ
1. Մանրամասն լվացեք ձեռքերը, խոհանոցի բոլոր մակերեսները, միրգը և բանջարեղենը։
2. Սնունդը հեռու պահեք թույներից։ Չփչացող մթերքները մի պահեք կենցաղային մաքրող միջոցների և քիմիական նյութերի մոտ պահոցներում կամ այլ վայրերում:
3.Ցրտահարված սնունդն (freezer burn) այն է, երբ սննդի մեջ առաջանում են մոխրագույն, չոր բծեր, սակայն այդպիսի սնունդը համարվում է անվտանգ ուտելու համար։ Այդպիսի միսը կարելի է եփել և մատուցել։
4.Եթե պահածոյացված սնունդ եք օգտագործում, ապա ուշադիր զննեք դրանց արտաքին տեսքը, ապակյա արտաքին մասում կպչունությունը կարող է վկայել արտահոսքի մասին: Օգտագործելուց առաջ եռացրեք։
5.Կասկածելի սննդամթերքը պետք չէ ափսոսալ և հարկավոր է դեն նետել։ Եթե ցանկանում եք գումար խնայել, չեք թափում փչացած սնունդը և այն ուտում եք, ապա դուք կազմակերպում եք իսկական խրախճանք ձեր աղիների միկրոֆոլարի ինչպես «լավ» այնպես էլ «վատ» մանրէների համար։ Այդ հետևանքները «մաքրելու» կամ բուժելու համար հետո ստիպված կլինեք ավելի շատ գումարներ ծախսել։
Որքա՞ն կարելի է պահել արդեն պատրաստի սնունդը
1. Հնարավորինս շուտ օգտագործեք արդեն պատրաստի սնունդը:
2. Սառնարանում պահվող պատրաստի մթերքները ևս երկար պահել չի կարելի, այնտեղ ևս դրանց մեջ կարող են բազմանալ այնպիսի բակտերիաներ ինչպիսին է օրինակ լիստերիան, որը սիրում է երշիկեղեն, պանիր, սնկեր և այլն։
3. Պահպանեք սառնարանում պահվող մթերքները փակ տարաներում կամ տոպրակների մեջ, այդպիսով կկանխեք բակտերիաների տարածումը մի մթերքից մյուսին։
4. Խորհուրդ չի տրվում սնունդը մի քանի անգամ տաքացնել և սառեցնել հաճախ փոխելով ջերմաստիճանը՝ տաք սնունդը պետք է տաք պահել, սառը սնունդը՝ սառը։
5. Կարևոր է հիշել, որ փչացած սննդամթերքը կարող է տարբերվել իր տեսքով, հոտով կամ համով, սակայն շատ կարևոր է հիշել, որ արտաքինից անփոփոխ սնունդը ևս կարող է մահացու վտանգավոր լինել, օրինակ բոտուլիզմի դեպքում:
Ամանորին ո՞ր սննդամթերքների չարաշահումն է հաճախ մարսողական գանգատների պատճառ հանդիսանում
Պետք է նկատել, որ մեր ռացիոնը միշտ և Ամանորին հատկապես հարուստ է դժվարամարս ուտելիքներով, իսկ տոնական օրերին երբ մսի բազմազան տեսականին՝ աղացած, տապակած, ջեռոցում եփված կամ երշիկեղենի տեսքով, պանրի տեսականին, զանազան աղցանները զուգակցվում են սեղաններից անպակաս գազավորված ըմպելիքներով դա արդեն իսկապես մարտահրավեր է մեր մարսողական համակարգի համար։ Սրանով է թերևս բացատրվում այն հանգամանքը, որ այս շրջանում մարսողական որոշ գանգատներ ակտիվանում են։
Ինչպե՞ս կարելի է «մաքրել» լյարդը հատկապես տոնական օրերին, երբ ալկոհոլ հաճախ են կիրառում
Լյարդը մաքրող միջոցներ՝ բույսեր, դեղեր կամ այլ միջոցներ գոյություն չունեն, պետք է ալկոհոլի չարաշահումից խուսափել, հատկապես եթե արդեն կա լյարդի որևէ հիվանդություն։ Ալկոհոլը, ունենալով բարձր կալորիականություն սովորաբար արգելակում է ախորժակը և մարդը սկսում է վատ սնվել, ինչն էլ ավելի է բարձրացնում լյարդի վնասման ռիսկը։ Ինչպես ասում են, միայն «խմելը» լյարդի վնասում կարող է առաջացնել, սակայն «ուտել-խմել»-ն էլ կարող է պանկրեատիտ առաջացնել՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Այսինքն ոչ սննդով և ոչ էլ որևէ այլ միջոցով մենք չենք կարող կանխել ալկոհոլի չարաշահման վատ հետևանքները մեր օրգանիզմի համար։
«Տնական» օղին ավելի անվտա՞նգ է, քան խանութում վաճառվողը
Լյարդի ախտահարման ցածր ռիսկային քանակ է համարվում մինչև 20 գ/օր մաքուր էթանոլի ընդունումը տղամարդկանց և մինչև 10գ/օր՝ կանանց համար, այսիքն եթե դիտարկում ենք էթանոլով լյարդի ախտահարման փաստը, ապա տնական օղին, օրը միջինում ունի 60% թնդություն ավելի քիչ քանակով արդեն ավելի տոքսիկ է, քան խանությում վաճառվողը։ Սակայն իհարկե չի բացառվում, որ խանությում վաճառվող օղին էլ կարող է պարունակել այլ տոքսիկ նյութեր, հավելումներ, որոնք հավելյալ վտանգ կարող են ներկայացնել։ Այնպես որ, լավագույն տարբերակը ուղղակի ալկոհոլի չարաշահումից խուսափելն է։
Ի՞նչ անել եթե առաջացել են մարսողական գանգատներ՝ վքնածություն, լուծ, փորկապություն և այլն
Նախ խուսափեք «մեղավոր» սննդից՝ մի քանի օրվա աղցաններից, գազավորված և կոնսերվացված ուտելիքներից, ալկոհոլից։ Գանգատների պահպանման դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի, քանի որ եթե մի դեպքում դա կարող է լինել մարսման անցողիկ խանգարում, մեկ այլ դեպքում դա կարող է լինել քրոնիկ հիվանդության սրացում կամ նոր դրսևորում։
.png)